25/07/2013 09:30
Քրգործ` «Արդշինինվետսբանկ»-ում տեղի ունեցած մեքենայությունների փաստով
«Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ հուլիսի 23-ին «Արդշինինվետսբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղի ունեցած բանկային մեքենայությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել էին «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են. «Գնացեք կտրոն տված աշխատակցից պահանջեք ձեր գումարները»: Քրգործը հարուցվել է ՀՀ քր.օր 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով յուրացնել կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը, հասկանալով վերահաս վտանգի հավանականությունը, մարել է աշխատակցի վրա «կոտրած» 3մլն դրամից ավելի գումարը: Սակայն քննության ընթացքում դեռ շատ բաներ կպարզվեն, քանի որ «յուրացումն ու վատնումը» չեն եղել 3 մլն-ի շրջանակներում: