25/07/2013 17:38
Ո՞վքեր են «Նոր Ալիք 2013» մրցույթի մասնակիցները
Մերի Մնջոյան- Հայաստան
Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանն ավարտել է Ն.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2007թ.-ին Գերմանիայում մասնակցել է «Բեռլինյան մարգարիտ» մրցույթին, իսկ «Junior Eurovision-2008»-ին՝ մրցույթի բեք-վոկալիստն էր: Այս տար Մերի Մնջոյանը ճանաչվել է «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող:
Երգում է Մերին 4 տարեկանից: Ի դեպ փոքր տարիքում նրան գրեթե բոլորը Մաշա են անվանել:
Մաշան սիրում է մատանի կրել «բութ» մատին, քանի որ համոզված է՝ այն իրեն հաջողություն է բերում:
«Նոր ալիք-2013»-ից հետո երգչուհին պատրաստվում է հյուրախաղերի մեկնել Եվրոպա:
ADAM - Դաուրեն Օրազբեկով- Ղազախստան
Ադամ (Դաուրեն Օրազբեկով) ծնվել է Կառագանդայում, ապրում է Ալմատայում: Մասնակցել է «Х ՖԱԿՏՈՐ Ղազախստան» և SuperStarKz մրցույթներին: Սիրում է կարդալ, հանգստանալ բնության հետ: Լսում է բլյուզ, Բ.Բ.Քինգ, «Աերոսմիթ» խմբի ստեղծագործությունները և այլն:
Սիրում է պարել և պատրաստ է ներկայացնել պարային իր ծրագիրը: Ըստ Դաուրենի` հաջողության հասնելու համար հարկավոր է համառորեն պայքարել և ինքնամոռաց աշխատել:
Elva Patty - Ինդոնեզիա
Ֆիտրիա Էլվա Պատտին զբաղվել է երաժշտությամբ վաղ հասակից, տարվել նրանով, երբ առաջին անգամ լսել է Տրեյսի Չամպանի կատարմամբ A New Beginning երգը, որի հեղինակը հայրն էր:
Սիրված երգիչներն են Ղազախստանի JCS խմբի երաժիշտները: Երաժշտական կարերիան սկսել է տեղի խմբերում երգելով, որոնք ելույթներ էին ունենում գիշերային ակումբներում, սրճարաններում, բարերում: Ելույթ է ունեցել թատրոներում, ձայնագրել է սաունթրեկ «Ես գիտեմ, թե դուք ինչ էիք անում Ֆեյսբուքում» ֆիլմի համար, մշտապես մասնակցել է Chat With YM – ANTV հուստահաղորդմանը և Mantra նվագախմի անդամ է :
FRUTKЫ - Ռուսաստան , Вечерний Ургант նախագծից
Սանկտ Պետերբուրգի 9 ուրախ համխոհները որոշեցին, համախմբվեցին և ստեղծեցին FRUKTЫ խումբը: Մրցույթի մասնակիցներից ամենահայտնին , կարծես թե, այս խումբն է, որոնց հեռուստադիտողը ճանաչում է դեռևս «Вечерний Ургант» երաժշտական հաղորդմանը մասնակցելուց հետո: Չեն համարում, որ մասնակցում են մրցույթի, եկել են երգելու և իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար:
Peteris Upelnieks - Լատվիա
Պետերիսը սկսել է երգել 14 տարեկանից: «Ամեն ինչ շատ բնական է անցնում: Ես երբևէ չեմ ձգտել աստղ դառնալ կամ ելույթ ունենալ հսկայական բեմերում, ընդհամենն ուզում եմ երգել և խոսքս` երգի միջոցով, հասանելի դարձնել ամենքին»,- ասում է նա: Սիրում եմ soul и r'n'b ոճային երաժշտությունը, նվագում է կիթառ, զբաղվում է իր երգերի ձևավորմամբ և պրոդյուսերությամբ:
Roberto Kel Torres - Կուբա
Ռոբերտը չորս տարի զբաղվել է օպերային երգերի ուսումնասիրությամբ: Երբեք չի մասնակցել որևէ մրցույթի: Լսում է երաժշտության տարբեր ոճային կատարումներ, իսկ կարգախոսը հետևյալն է` «Նրանք, որքեր համառ են, հաղթում են»: «Հաջողություններ հասնելու համար պետք է հստակ իմանալ, թե ինչի եք ձգտում»,-ասում է երգիչը:
Linda Teodosiu - Գերմանիա
Հոնայից ժամանած մասնակիցը իր մասնագիտական հմտությունները սովորում է Գերմանիայի Hochschule für Musik համալսարանում և Theater und Medien Hannover- ում: Սիրում է երգել ամեն ինչ, սակայն ավելի շատ նախընտրում է Ստիվի Վանդերի ստեղծագործական գործունեությանը պտուղները վայելել: Նրա ձգտումներից գլխավորն է` անել այն, ինչ հոգուն հարազատ է, և չմտահոգվել գումար ստանալու համար:
Այբեկ Բակիտբեկով - Ղրղզստան
Հաջորդ մասնակիցը Այբեկ Բակիտբեկովն է Բիշեկից, ով ուսանում է Մ.Կուրենկեյեվայի երաժշտական դպրոցում` «Վոկալային արվեստ» մասնագիտությամբ: Այբեկը զբաղվում է ֆիտնեսով, լողով և բոքս սպորտաձևերով: Առաջին ալբոմը նա անվանելու է «Жашоо керемет», որը թարգմանաբար նշանակում ` «Ամեն ինչ լավ է լինելու»: Սկսել է երգել 5 տարեկանից, մասնակցել է մրցույթների և զբաղցրել կարևորագույն տեղերը:
Արկադի Վոիտյուկ - Ուկրաինա
Արկադի Վոյտյուկը սովորում է Կիևի Ազգայի Բժշկական համալսարունում, մասնագիտությունը` վիաբույժ: Հաղթող է ճանաչվել Ուկրաինայի «Х-Фактор » հեռուստաշոուի ժամանակ, Ուկրայինիայի ԿՎՆ-ի անդամ է և այլն: Լսում է փոփ երաժշտություն, փոփ-ռոք, ջազ, բլյուզ:
Արսենի Բորոդին - Ռուսաստան, Չելսի խմբի անդամ
Արսենի Բորոդինն ավարտել է Մոսկովյան ակադեմիան, մասնակցել է «Фабрика звезд - 6» ռուսական հեռուստանախագծին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը, «Фабрика звезд. Возвращение» նախագծին որպես «Челси» խմբի մասնակից, նույնպես գրավել 2-րդ հորիզոնականը: Երաժշտությունը նրա տարերքն է:
Օլգա Դիբրովա - Ուկրաինա
Օլգա Դիբրովան սովորում է Կիևի Ռ.Գլիերի անվան երաժշտական ինստիտուտում ` որպես ոկալիստ: Կյանքի կարգախոսն է` «Ինչ անում ես, թող բարի լինի»:
Սալոմե Կատամաձե - Վրաստան
Սալոմե կատամաձեն մասնագիտությամբ լրագրող է և երաժիշտ` դասական ոկալի բաժին: Հաղթել է «Голос Грузии», «Сhildren of Universe», «Golden talent – 2010» երաժշտական մրցույթներում: «Լավագույնը լինելու համար հարկավոր է շատ աշխատել»-, նշում է մասնակիցը:
Դուետ Santa Barbara - Ալեքսանդր Տիտով և Սերգեյ Օբոսյան
«Սանտա-Բարբարա» խումբի մասնակիցներ են Ալեքսանդր Տիտովը և Սերգեյ Օբոսյանը: Կարգախոսն է«Հավատա քո ուժերին», «Ամեն ինչ պետք է ի սրտե կատարվի». Ինքնավստահությունը, հարմոնիան կբերի այն արդյունքին, որին ձգտում է յուրաքանչյուրը:
Չինգիզ Մուստաֆաեվ - Ադրբեջան
Չինգիս Մագերամ օգլի Մուստաֆաեվը սովորում է Բաքվի Գեղարվեստի ինստիտուտում: Զբաղվում է սպորտով, լողով և սիրում է բիլիարդ խաղալ:
Երգչի առաջին ալբոլմը կոչվում է «İlk», որը թարգմանաբար նշանակում է «Առաջին»:
Յուլյա Տարաշենկո - Ռուսաստան
Յուլիա Տերեշենկոն Մոսկվայից է, ավարտել է Մոսկվայի Հումանիտար ինստիտուտը: Մասնակցել էև հաղթել է «Голос» հեռուստանախագծում: Նախագծում եղել է Դիմա Բիլանի թիմից: