26/07/2013 09:12
«Սպայկա»-ի հրդեհի պատճառների փորձաքննությունը դեռևս շարունակվում է
Մոտ 10 օր հետո «Սպայկա» ՍՊԸ-ի հրդեհի պատճառների ուսումնասիրության եզրակացությունն ուղարկվելու է իրավապահ մարմիններին։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում։ Գործը դեռևս գտնվում է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս հստակ չէ՝ գործը միանգամից կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, թե ոստիկանության քննչական վարչություն։ Իսկ ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը նշել է, որ փորձաքննությունը դեռևս շարունակվում է: