26/07/2013 10:23
Արթուր Աղաբեկյանը դուրս է եկել ՀՅԴ հայաստանյան կառույցից
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դուրս է եկել «Հայ հեղափոխական դաշնակցության» հայաստանյան կառույցից: Այդ մասին «ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աղաբեկյանը:
Նա բացատրել է, որ ոչ թե կուսակցությունից է դուրս եկել, այլ այն բանից հետո, երբ նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետ, դարձել է «Հայ հեղափոխական դաշնակցության» Ղարաբաղի կառույցի անդամ: «Ես փոխանցագիր եմ ստորագրել, որ արդեն «Հայ հեղափոխական դաշնակցության» ԼՂՀ կառույցի անդամ եմ»,-ասել է Աղաբեկյանը այդ փոփոխությունները պայմանավորելով իր աշխատանքով: