26/07/2013 17:00
Հայաստանի խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Ըստ դրա՝ Հայաստանում ամենախոշոր հարկատուն «ՀայՌուսգազարդն» ընկերությունն է, որն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, վճարել է ավելի քան 19.4 մլրդ դրամի հարկ:
Հաջորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ ավելի քան 12.8 մլրդ դրամի ընդհանուր հարկային մուտքերով։
Երրորդ տեղում է «Ղ Տելեկոմը» (մոտ 11.2 մլրդ դրամ): Չորրորդում՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» (7.5 մլրդ դրամ): Հինգերորդում՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 6.74 մլրդ դրամ հարկային մուտքերով:
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» (5.36 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (4.66 մլրդ դրամ), «Սամ-Սեր Գրուպը» (4,01 մլրդ), «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը» (3.21 մլրդ դրամ) և «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» (3.01 մլրդ դրամ) ընկերությունները: