27/07/2013 10:55
Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից
Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից: Նախօրեին նա գրավոր դիմել է քննիչին և խնդրել, որի իր շահերը դատարանում ներկայացնեն այլ փաստաբաններ: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը:
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հրաչյա Հարությունյանի արդեն նախկին պաշտպան Ալեքսանդր Մալցևն ընդգծել է, որ Հարությունյանն իր այս որոշումը, հավանաբար, կայացրել է Կարեն Անդրեասյանի հետ հանդիպելուց հետո:
Բանն այն է, որ Մալցևը համաձայնել էր Հարությունյանին պաշտպանել դատարանում միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի հայերի միությունը խոստացել էր, որ վթարի զոհերի ընտանիքներին կվճարի խոշոր փոխհատուցումներ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:
Նախորդող հրապարակումներ՝ ՄԻՊ. Երբ խոսում էինք ընտանիքի մասին, Հրաչյա Հարությունյանն անգամ ժպտում էր
Ռուբեն Բալոյանը պատրաստ է անվճար պաշտպանել Հ. Հարությունյանին