27/07/2013 09:21
Լարված մթնոլորտ՝ «Հայինկասացիա»-ի Երևանի բաժնում
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևանի բաժնում տևական ժամանակ է՝ կոնֆլիկտ է խմորվում ընդդեմ ղեկավարի: Վերջին շրջանում իրավիճակն ավելի է լարվել: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, պատճառներից մեկն էլ այն է, որ «Հայինկասացիայի» որոշ աշխատակիցներ չեն ստացել իրենց պարգևատրումները, մասնավորապես դժգոհություն կա անվտանգության պետից՝ Աշոտ Առաքելյանից, ով ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի փեսայի եղբայրն է:
«Առաքելյանը հայտնի է իր գողական կեցվածքով, ումից «պրեմիա» պահանջելն այդքան էլ հեշտ գործ չէ: Նշենք նաև, որ «Հայինկասացիայի» Երևանի պետ Գարեգին Միքայելյանը նախկինում դատված է եղել, ինչը, սակայն, չի խոչընդոտել նրա կարիերային: Երևան է տեղափոխվել վերջին 2 տարվա ընթացքում, մինչ այդ աշխատել է այլ համայնքում: Նշենք, որ օրեր առաջ Միքայելյանը սկանդալային պատմության մեջ էր հայտնվել: Լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ նա իր ընտանիքի անդամների հետ ծեծկռտուքի մեջ էր ընկել հարևաների հետ վիճաբանության ժամանակ: Սակայն հետո պարզաբանում էր ներկայացրել, թե ընդամենը կանացի վիճաբանություն է եղել Ալավերդու իրենց բնակարանը ջուր լցնելու պատճառով, որին ինքը չի մասնակցել»,-գրել է թերթը: