29/07/2013 15:03
Հայ գործարարը պնդում է, որ իրեն մեղադրում են իր երեխաների սպանության մեջ
Ստավրոպոլի շրջանում մարդասպանի հարձակումից ողջ մնացած հայ գործարար Խաչատուր Ղազարյանը պնդում է, որ իրեն մեղադրում են իր երեխաների սպանության համար: Այս մասին հայտնում է LIfenews.ru-ն:
Փորձագետները նրա մաշկի վրայից նմուշ են վերցրել` վառոդի հետքեր փնտրելու համար:
Նախնական վարկածի համաձայն` մարդասպանի հիմնական թիրախը եղել է հենց գործարարը: Նա պատմել է, որ երեխաների թույլատրել է քնել հյուրասենյակում, քանի որ նրանք խնդրել են հեռուստացույց դիտել: Գործարարին արթնացրել է վիրավոր կինը:
Ըստ Խ. Ղազարյանի` նա արյունոտ վազել է սենյակ և գոռացել, որ Լիաննան և Արսենը սպանված են:
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկատվության, դեպքը պատահել է հուլիսի 28-ի վաղ առավոտյան: Մարդասպանը ներխուժել է Ղազարյանների տուն և սպանել 16-ամյա Արսեն Ղազարյանին և 11-ամյա Լիանա Ղազարյանին: