29/07/2013 14:50
Դատախազը էպոսագետի համար 12 տարվա ազատազրկում պահանջեց
«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունում պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը այսօր պահանջեց 12 տարվա ազատազրկման դատապարտել որպես էպոսագետ հայտնի՝ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, 13 տարվա ազատազրկման՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, և 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պահանջեց առողջությանը վնաս պատճառելու համար իր պաշտպանյալին վճարել 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար դոլար) փոխհատուցում:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
Հայրիկյանի գործով մեղադրյալ. Սեդրակյանի դեմ սուտ ցուցմունք ենք տվել