30/07/2013 11:29
Ջոնի Դեպը հեռանում է կինոյից
Հայտնի հոլիվուդյան դերասան, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի աստղ Ջոնի Դեպը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ կինոյից: 50-ամյա դերասանն ընդգծել է, որ դա կլինի շատ շուտով:
Այս օրերին Դեպը շրջում է աշխարհով ու ներկայացնում է իր «Միայնակ ռեյնջեր» աշխատանքը: Ասում են՝ այն ոչ միայն շահութաբեր չի եղել, այլև՝ անգամ չի վերադարձրել նկարահանումների վրա ծախսված գումարները:
«Կա՞ ավելի հանգիստ աշխատանք, որով ես կցանկանայի զբաղվել 50 տարեկանում՝ այո, կա: Չեմ ասում, որ հենց վաղվանից թողնում եմ կինոն, բայց միաժամանակ ասում եմ, որ շատ քիչ է մնացել»,- ասել է Ջոնի Դեպը:
Ըստ որոշ տեղեկությունների Դեպն այս որոշումը կայացրել է հենց «Միայնակ ռեյնջերի» խայտառակ անհաջողությունից հետո: