31/07/2013 09:09
Հրայր Թովմասյանը պատրաստվում է արձակուրդն անցկացնել Ջերմուկում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը արձակուրդում է լինելու:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախարարը, ի տարբերություն արտերկրներում արձակուրդն անցկացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու է՝ Ջերմուկում: Նշենք, որ Հ. Թովմասյանի ՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա: