31/07/2013 09:21
Սուրեն Խաչատրյանի և պատգամավոր Հ. Գրիգորյանի հարաբերությունները լարվա՞ծ են
Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջերս լարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Ս. Խաչատրյանը վրդովված է այն բանից, որ Հայկին պատգամավոր է «դարձրել», իսկ նա այս ծանր պահին իր կողքին չէ։ Ու, բացի այդ, տարբեր վայրերում հայտարարում է, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է ու որևէ առնչություն չունի Ս. Խաչատրյանի հետ:
Թերթի հետ զրույցում, սակայն, Գրիգորյանը հերքել է այդ լուրերը. «Մենք մեր կյանքում ապահովագրված չենք ստոր մարդկանցից, որոնք ամեն քայլափոխի ցանկանում են իրենց ստորություններով վնասել մյուսներին: Այս ընթացքում շատ չարախոսներ ցանկանում են սեպ խրել իմ ու Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունների մեջ: Այդ բոլոր փորձությունները ձախողված են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»: