31/07/2013 11:44
Դանակահարություն Երևանում՝ աղջիկների վիճաբանության ժամանակ
Հուլիսի 29-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 80 հասցեում Ս. անունով մի աղջիկ դանակով հարվածել է մեկ այլ աղջկա և հետո վնասել իրեն: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն օրը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված մի աղջիկ՝ որովայնի շրջանում դանակի վնասվածքով:
Նույն օրը Ի. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 29-ին ժամը 10.00-ի սահմաններում Ամիրյան փողոցի թիվ 80 հասցեում վիճաբանության ժամանակ Ս. Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին և դաստակին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո նույն դանակով իրեն վնասել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նյութեր են նախապատրատրաստվում: