01/08/2013 18:23
Հայկական ու ադրբեջանական խորհրդարանական խմբերը հնարավոր է հանդիպեն
«Հայ-Ֆրանսիական» և «Ադրբեջանա-Ֆրանսիական» բարեկամության խորհրդարանական խմբերը հնարավոր է հանդիպեն այս աշնանը: Այս մասին գրում է Nouvelle d’Armenie-ն:
Aysor.am-ի հետ զրույցում «Հայ-Ֆրանսիական» բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ հանդիպման առաջարկը եղել է հայկական կողմից:
«Մենք կարծում ենք, որ երկու երկրներում էլ՝ չնայած հակամարտությանը, երեխաները չպետք է դաստիարակվեն թշնամական ոգով: Մի երկրի երեխան մյուսի մեջ չպետք է թշնամի տեսնի: Հենց այս հարցերը քննարկելու ու հնարավորինս հարթելու համար մեր խումբն առաջարկ արեց Ֆրանսիայի սենատոր Ֆիլիպ Կատցենբախին նման մի հանդիպում կազմակերպելու համար: Կատցենբախը համաձայնեց ու հարցումով դիմեց Ադրբեջանի համապատասխան խմբին: Այնտեղից ևս կարծես դրական արձագանք կա նախաձեռնությանը»,- ասաց Արա Բաբոլոյանը:
Նշենք, որ «Ադրբեջանա-Ֆրանսիական» բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարը Մեհրիբան Ալիևան է: