01/08/2013 12:18
Նախարարները կներկայացնեն ոլորտային հաշվետվությունները
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին փոխանցեց, որ կառավարության հաջորդ նիստին լսելու են նախարարների ոլորտային տնտեսական աճի վերլուծությունները:
Վարչապետը նաև նշեց՝ արդեն պատրաստ են վեցամսյա տվյալները և անհրաժեշտ է գնահատել եղած պոտենցիալը և ապագա անելիքները, տնտեսության մեջ բացասական միտումները արձանագրել ու քայլեր ձեռնարկելն այդ ուղղությամբ, իսկ աճ արձանագրած ոլորտներում ապահովել կայուն տեմպեր: