01/08/2013 10:54
ԵՊՀ-ում չեն պատրաստվում վերանայել ուսման վարձավճարների թանկացման որոշումը
Բուհերի վարձավճարների թանկացումների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Դիտարկմանը, թե քաղաքացիական պայքարը շուտով տեղափոխվելու է վարձավճարների թանկացումների դեմ, սա Ձեզ մտահոգո՞ւմ է, Ա Սիմոնյանը պատասխանել է. «Մտահոգում է այնքանով, որ դրանով կսկսեն կազմաքանդել բուհական համակարգը, քանի որ բուհական համակարգը չի կարող ձրի գոյատևել, պետք է ինչ-որ մի տեղից ֆինանսավորվի»:
«Հրապարակ»-ի հարցին, թե արդյոք չե՞ք պատրաստվում վերանայել որոշումը կամ վարձավճարը մասամբ նվազեցնել, ԵՊՀ ռեկտորը պատասխանել է.«Որոշումը կայացրել է համալսարանի խորհուրդը, որը որոշում է ընդունել, շատ մեղմ որոշում`վարձավճարի շատ փոքր թանկացման: Հարցին, թե ինչու չեն բարձրացվում ուսանողների կրթաթոշակները, Արամ Սիմոնյանը պատասխանել է. «Դա պետության խնդիրն է, պետությունն է սահմանում թոշակը: Ես կուզեի վերանայվեր, բայց եթե միջոցներ լիներ, կվերանայվեր»: