01/08/2013 11:00
Վճարովի ավտոկայանատեղերը՝ փող աշխատելու հերթական միջոց
Telcell վճարային համակարգը հուլիսի 10-ից հայտարարել է Երևան քաղաքի ավտոկայանատեղերի վճարումների հավաքագրման մեկնարկը: «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ այս նորամուծությունը մտցրել է քաղաքապետարանը` փորձ անելով ներդնել վճարման, իբր, ավելի քաղաքակիրթ տարբերակ: Սակայն բոլորին պարզ է, որ ուզում են ավտոկայանատեղերի գումարները կենտրոնացնել իրենց ձեռքում:
Քաղաքապետարանի որոշման համաձայն, կարմիր գծերով նշված վճարովի ավտոկայանատեղերի համար գործում են հետևյալ սակագները` 1 ժամը` 100 դրամ, 1 օրը` 500 դրամ, 1 շաբաթը`1000, ընթացիկ 1 տարվա համար`12 հազար դրամ:
«Ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայություններն իրականացվում են մրցույթով ընտրված օպերատորի`«Փարքինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ի կողմից, որի ետևում, ըստ լուրերի, կանգնած է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը»:
Հոդվածն ամբողջությամբ`«Հրապարակ»-ի այսօրվա համարում: