01/08/2013 09:14
Տրանսպորտի նախարարությունից հերքում են Ճամբարակ-Երևան երթուղու թանկացումը
«Հայկական Ժամանակ»-ն ահազանգ է ստացվել, թե Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսներից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ` նախկին 1200-ի փոխարեն:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքել են այդ լուրը: Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսում նման հայտարարությունը չի փակցվել:
«ՀԺ»-ի հարցին ի պատասխան, նախարարության Տրանսպորտի վարչությունից հայտնեցել են, որ Հայաստանում միջպետական և միջազգային որևէ երթուղում փոխադրավարձի փոփոխություն առ այսօր չի եղել: «Օգոստոսի 1-ի դրությամբ ոչ մի երթուղում ուղեվարձի թանկացում չի նախատեսվում»,-տեղեկացրել են վարչությունից: