01/08/2013 09:27
Բեգլարյանի եղբայրը ծայրաստիճան հարբած վիճակում ներկայացել է օդանավակայան
Երեկ «Ժամանակ»-ը տեղեկացել է, որ առավոտյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանն, ով Երևանից պետք է մեկներ Վիեննա, «Զվարթնոց» օդանավակայանում սկանդալ է սարքել՝ ծայրաստիճան հարբած վիճակում դրսևորելով անհավասարակշիռ պահվածք:
Թերթի տեղեկություններով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգություն ծառայությունը Յուրա Բեգլարյանին թույլ չի տվել մեկնել օդանավով և հեռացրել է նրան օդանավակայանից: