01/08/2013 10:14
Բուհերի միավորման պատճառն ուսանողների թվի նվազումն է
Տևական ժամանակ է, ինչ Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հնարավոր է, միանա Գյումրու պետական մանկավարժական համալսարանին:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այս երկու բուհերի միացման պատճառն ուսանողների թվի նվազումն է, ինչի հետևանքով ավելացել են բուհերի ծախսերը: Խնդրի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այս նախագիծն այս պահին շրջանառությունների մեջ է և գտնվում է քննարկումների փուլում: Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա և ինչ պայմաններում, բայց նման նախագիծ կա, որը քննարկվում է»: