01/08/2013 12:03
Գյուղնախարար. Սպասվում է ցորենի աննախադեպ առատ բերք
Այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ առատ բերք: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունը կառավարության հաստատմանն էր ներկայացրել էլիտային ցորենի սերմացու ձեռքբերելու համար որոշման նախագիծ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է որոշման մեջ կետ մտցնել, որը կվերաբերի ձեռքբերված սերմացուի լաբորատոր փորձաքննությանը:
Սերգո Կարապետյանը նշեց, որ այս տարիներին էլ լաբորատոր փորձաքննություն եղել է ու այս անգամ ևս դրա վերաբերյալ կետը ներառվեց որոշման նախագծում: