02/08/2013 10:12
Լ. Սարգսյանի կարծիքով՝ ժողովուրդն այս անգամ չի համախմբվի Րաֆֆիի շուրջ
«Առավոտ»-ում կարդում ենք.«ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` երկրի առջև կանգնած խնդիրների լուծման հարցում քաղաքական ուժերին համախմբողը Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինի,-«Չեմ կարծում , որ նա կարող է համախմբել քաղաքական դաշտը: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ այս անգամ, կարծում եմ, ժողովուրդն անգամ չի համախմբվի, որովհետև բավականին երկար ժամանակ նրանք փորձեցին նրա կողքին լինել և տեսնել պայքարի պտուղները, բայց նրանք դա չտեսան: Համենայնդեպս, ժողովուրդը նրան այսօր չի տեսնում համախմբող լիդեր, և նրա կողքին դժվար թե մեծ համախմբում լինի նաև ժողովրդի մասով: Կարծում եմ` աշնանը Րաֆֆի Հովհաննիսյանին ձախողումներ են սպասվում»: