02/08/2013 10:50
Ինչո՞վ են ռեկտորները տարբերվում գծատերերից...
«Հրապարակ»-ն անդրադարձել է ուսման վճարների թանկացումների և մեկնաբանել.«Որոշ բուհերի ռեկտորներ կարծում են, որ 50-100 հազարով ուսման վարձի ավելացումն էական թանկացում չէ և չի հարվածում ուսանողի գրպանին: Այս նորությունը մեզ անչափ հետաքրքիր թվաց տրանսպորտի թանկացման վերջին փորձերի ֆոնին: Իսկ եթե հաշվենք, որ տրանսպորտն ուսանողի համար տարեկան կտրվածքով թանկանում էր ամենաշատը 36 հազար 500 դրամ, ապա ուսման վարձի 50-100 հազար թանկացումը ուսանողի համար չի կարող էական չնկատվել:
Ով կարող է երաշխավորել, որ եթե նույնիսկ ուսման վարձերը կրկնապատկվեն, մենք կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան բուհեր: Արմեն Աշոտյանը և ռեկտորը կարո՞ղ են երաշխավորել: Բնականաբար չեն կարող: Ի՞նչ խղճով են բուհերը պահանջում ավելին: Ինչո՞վ են ռեկտորները տարբերվում գծատերերից, որոնք հանուն գերշահույթի պատրաստ են մտնել հասարակության գրպանը»:
Հոդվածն ամբողջությամբ`«Հրապարակ»-ի այսօրվա համարում: