02/08/2013 09:18
«Լուսաստղ շուգր»-ը չի մտնում խոշոր հարկատուների ցանկի մեջ
ՀՀ պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած առաջին խոշոր հարկատուների ցանկում բացակայում է «Լուսաստղ շուգր» ընկերությունը: Իսկ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն`ՀՀ-ում արտադրվել է մոտ 22 հազար 500 տոննա շաքարավազ:
Ընդամենը այս մի օրինակը ցույց է տալիս, որ ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին բարձրաստիճան պաշտոնյաների ճռճռան հայտարարությունները վերաբերում են միայն փոքր բիզնեսին և ոչ թե օլիգարխներին,-գրում է «Հայկական Ժամանակը»: