02/08/2013 09:40
Վալերի Օսիպյանը ողջունում է բողոքի ակցիան, եթե այն օրենքի շրջանակներում է
Արդեն 7 օր է քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների համար վրան տեղադրելու փորձը երեկ հանգեցրել է ոստիկանների հետ ակտիվիստների բախման:
«Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ ինչու՞ է ոստիկանությունը հատկապես զգայուն վրան տեղադրելու նկատմամբ՝ Մաշտոցի պուրակից սկսած, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Պատկերացրեք յուրաքանչյուրը իրենց խանութների առջև, իրենց բնակարանների մուտքի մոտ կենտրոնական փողոցներում դնեն սառնարան, ի՞նչ տեսք կունենա մեր քաղաքը: Նրանք պարտավոր են օրենքի սահմաններում լիազոր մարմնին դիմել»,- ապա հավելել է, որ ողջունում է բողոքի ակցիան, և կարող են ամեն օր և ամեն ժամ անել ակցիա, բայց օրենքի սահմանում»,- նշել է Վալերի Օսիպյանը: