02/08/2013 15:00
«Սթար» սուպերմարկետների ցանցը հնարավոր է սնանկ հայտարարվի
«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության (սնանկության) գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը՝ հղում անելով ցանցում աշխատող արժանահավատ աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:
Նշենք, որ «Սթար» ցանցը խոշորագույներից մեկն էր Հայաստանում:
2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը՝ նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա): Նոր տնօրենը ժառանգեց մատակարարների հանդեպ խոշոր պարտքեր: