03/08/2013 09:35
Սահակյան. Րաֆֆից որևէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցումեր չեմ սպասում
«Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետև ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, շատ պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ: «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որևէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցումների ձևավորում չեմ սպասում»,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղանի շուրջ համախմբվելու կոչն «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է գնահատել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքերով՝ սովորաբար համախմբման կոչերը լինում են նախապես ներկայացված քննարկման ծրագրից հետո. «Երբ որևէ տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլև իրագործելի չէ»: Գ. Սահակյանը այն կարծիքին է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ կլոր սեղանի շուրջ նստելուն չեն արձագանքի: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին աշնանը ոչ միայն քաղաքական ուժերը, այլևս քաղաքացիները չեն հավաքվի»: