03/08/2013 14:02
Մելքումյանը վաստակել է 6,5 միավոր
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող օփենում 8 տուրից հետո վաստակել է 6,5 միավոր: Նա միայն կես միավորով է hետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իվան Չեպարինովից (Բուլղարիա), Նեգի Փարիմարյանից (Հնդկաստան) 7 Սաբինո Բրունելոյից (Իտալիա): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: