06/08/2013 13:50
ՀՔԾ.Ոստիկանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական նախկին բաժնի քննիչ Ս. Պ.-ն իր վարույթում, ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Քրեական գործը բացահայտելու և հափշտակված ոսկյա զարդերը սեփականատերերին վերադարձնելու պատրվակով հանցանքի կատարումից տուժած երկու քաղաքացիներից Ս.Պ.-ն պահանջել և ստացել է 3300 ԱՄՆ դոլար գումար և 7000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
2013 թվականի օգոստոսի 5-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: