06/08/2013 09:27
Վերամշակող կազմակերպությունները կանխիկ կերպով վճարել են գյուղացիներին
«Վերամշակող կազմակերպությունների կողմից մթերված բերքի ծավալի գումարը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, որի 90 տոկոսը կանխիկ կերպով վճարվել է գյուղացիներին, իսկ 10 տոկոսը մոտակա երկու ամիսների ընթացքում կվճարվի:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից: «Պայմանագրեր են կնքվել, և մեկ-երկու ամիսների ընթացքում այդ տոկոսը կվճարվի: Իսկ «Սպայկա» ընկերությունն իր մթերած բերքի գումարները մարել է, ընդամենը մի քանի դեպքեր կան որն էլ ընկերությունը նույնպես այս մեկ-երկու ամիսների ընթացքում կմարի»,- ավելացրել է փոխնախարարը:
Տեղեկացնենք, որ այս տարի մթերվել է շուրջ 12 հազար տոննա ծիրան, արտահանվել է 21 հազար տոննա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերվել է 7750 տոննա ծիրան, արտահանվել՝ 11. 500 տոննա»: