07/08/2013 11:09
Արգենտինայում բնակելի շենքի պայթյունից զոհվել է 12 մարդ (Տեսանյութ)
Արգենտինայի արևելքում գտնվող Ռոսարիո քաղաքի 10 հարկանի բնակելի տան պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 63-ը` վիրավորվել:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, տեղի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է պայթյունից առաջ գազի արտահոսքի վերացմամբ զբաղվող աշխատակցին: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: