07/08/2013 15:51
Եգիպտոսը հայտարարել է միջազգային միջնորդական ջանքերի ձախողման մասին
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են երկրում տիրող ճգնաժամը կարգավորելու հարցում միջազգային միջնորդական ջանքերի ձախողման մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում Եգիպտոսի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
«Այսօր ավարտվեց դիվանագիտական ջանքերի փուլը, որը տասը օրվա ընթացքում իրականացվում էր Եգիպտոսի կառավարության համաձայնությամբ և ամբողջական համակարգմամբ: Այդ ջանքերը չտվեցին ակնկալվող արդյունքները՝ չնայած Եգիպտոսի կառավարությունն ամբողջությամբ աջակցում էր այդ քայլերը՝ ուղղված երկրի փողոցներում հանգստությունն ու անվտանգությունը վերադարձնելուն»,-ասվում է հայտարարության մեջ:
Նախագահի աշխատակազմը նշում է, որ պատրաստ է ապագայում նույնպես աջակցել նման նախաձեռնությունները: Իշխանությունները գտնում են, որ այս փորձերի ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը, ըստ նախագահի աշխատակազմի, խախտում է օրենքը և վտանգ է ներկայացնում քաղաքացիական հասարակության համար: