07/08/2013 15:20
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տալու «Փարքինգ Սիթի սերվիսին»
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը դատ է տալու: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումից:
Պարզվում է, որ ԻԱԿ-ը հարցում է կատարել «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից` Երևանի ավտոկայանատղիների հետ կապված, իսկ ընկերությունից պատասխանել են, որ իրենք հանրային նշանակության կազմակերպություն չեն, քանի որ հանրությանը ծառայություն չեն մատուցում և ընկերոությունը պարտավոր չէ տեղեկություն տրամադրել:
«Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Այս գործով էլ ենք գնում դատարան»,- գրել է ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։