07/08/2013 09:16
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի ընտրություններ են
«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում կարդում ենք. «Օգոստոսի 11-ին տեղի կունենան Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավարի ընտրությունները:
Այս պահի դրությամբ կա գրանցված երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը և ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը, որը նախկին համայնքապետի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Բայանդուրի ԲՀԿ-ական ղեկավար Հովակիմ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Գյուղացիների խոսքով` Սարգսյանն առողջական խնդիրներ է ունեցել»: