09/08/2013 18:37
Ադրբեջանի սահմանն անցած զինվորի հարցով փոխնախարարը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում՝ ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:
Նախորդող հրապարակումներ` Հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում
Կարմիր խաչը դիմել է Բաքվին Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի հարցով