14/08/2013 16:52
Ռուս լրագրողը Ադրբեջանում անցանկալի անձ է. «Պարոն Ալիև, տղամարդ եղեք»
Ռուս լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայկական ազգանվան պատճառով:
Աննա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամաչում եմ, որ այդ մարդկանց բացատրեցի, թե ազգությամբ ռուս եմ: Ես հպարտ եմ իմ ազգանվամբ, այն փոխել եմ սիրո համար, եթե մեկ անգամ էլ ստիպված լինեմ փոխել, ապա միայն մեծ սիրո համար:
Զղջում եմ, որ ափերից դուրս եկա ու լացեցի, չասացի նրանց դա ու հեռացա: Եթե անկեղծ՝ դա հոգնածությունից էր: Ազգայնամոլ չեմ դառնա ու չեմ ատի Ադրբեջանը, բայց մի՞թե պարզ չէ, որ մենք բոլորս Աստծո առաջ հավասար ենք, քանի դեռ չենք ներել միմյանց, երջանիկ չենք լինի»:
Լրագրողը գրել է, որ վաղուց ռուս չէ, որդին նույնպես՝ նա կիսով չափ հայ է:
Աննան գրել է, որ հասկանում է այն մարդկանց, որոնց ազգության պատճառով ծաղրում են: Նաև հավելում, որ նախկինում նման դեպքերի մասին լսել է, սակայն չի հավատացել:
Ռուս լրագրողը հույս է հայտնում, որ իր համեստ խոսքերը կհասնեն Իլհամ Ալիևին, ում լուսանկարը կախված է եղել օդանավակայանի սահմանային ծառայության ղեկավարի սենյակում, ով թեյ է առաջարկել Աննային, սակայն թույլ չի տվել մուտք գործել Ադրբեջան, նա առաջարկել է փոխել ազգանունն ու կրկին այցելել:
«Ոմանք կարծում են, որ այս ամբողջ աղմուկը կապված է Պուտինի այցի հետ: Պարոն Ալիև, տղամարդ եղեք, հեղաշրջում կատարեք հայ ժողովրդի հետ հարաբերություններում: Գիտեք, ամենածիծաղելին այն է, որ ես շատ էի ցանկանում տեսնել Բաքուն, բայց ինքնաթիռից տեսա ծովի մի կտոր: Եթե իմ ընկերների մեջ ադրբեջանցիներ կան, ապա հույս ունեմ, որ դուք նույնպես ամաչում եք»,-գրել է լրագրող Աննա Սահակյանը: