14/08/2013 09:39
Գերի ընկած զինծառայողի աչքի տակ կապտուկներ են նկատվել
Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իրենց Հակոբին։
«Ինքը շատ վախեցած, ընկճված էր, վատ էր, անճանաչելի։ Ոնց որ ուզում էր թաքցնել վախը, բայց չէր կարողանում»,- «Առավոտին» պատմել է Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը։
Թերթի հետ զրույցում նա ասել է, որ իրենց տպավորությամբ եղբոր նկատմամբ այնտեղ բռնություններ են կիրառվել. «Համազգեստի թևերը պետք է ծալված լինեին, բայց հարցազրույցի ժամանակ թևերը ծալված չէին, ամբողջությամբ փակ էին, կարճաթևով չէր։ Հենց դա էլ կասկած է հարուցել, որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ մարմնին կապտուկներ կան։ Աչքի տակի կապտուկն էլ է, կարծում եմ, այնտեղ արվել, տեսանյութում երևում էր, բայց ակնհայտ էր նաև, որ լավ գրիմ էին արել։ Ու բացի դա, այդ ամենը շոու էր, ու երեխեն ստիպված խոսում էր»։