14/08/2013 16:41
Հակոբյանը, Մովսիսյանն ու Մելքումյանը դուրս մնացին պայքարից
Տրոմսյոյում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի միայնակ:
Աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը չկարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը և դուրս մնացին պայքարից:
Այսօր մեկնարկում է 2-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը կմրցի ռուս գրոսմայստեր Իգոր Լիսիյի հետ: