14/08/2013 14:46
Է. Շարմազանով. Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ալիևի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին, նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ունի միայն քաղաքական լուծում:
Ռուսաստանի նախագահի այս հայտարարության հետ կապված Aysor.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Է. Շարմազանովը նշեց, որ Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության համար, քանզի ադրբեջանական կողմը անընդհատ հայտարարում է, որ չի բացառում ղարաբաղյան հիմնահարցի նաև ռազմական լուծման տարբերակը:
ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ մատնանշեց, որ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեծանում է լարվածությունը սահմանագծում` հանգեցնելով երկուստեք մարդկային կորուստների: