14/08/2013 19:52
Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարված
Այսօր եգիպտական իշխանությունները որոշում են կայացրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այս մասին Interfax-ի փոխանցմամբ, հաղորդում է պանարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Արտակարգ դրությունը կտևի մեկ ամիս:
Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսում ոստիկանները սկսել են ցրել են իսլամիստ ցուցարարներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին: Ոստիկանության և իսլամիստների միջև ընդհարումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև՝ Եգիպտոսի այլ քաղաքներում:
Ցուցարարները հայտնում են, որ ոստիկանությունը նույնիսկ հրազեն է կիրառել: Տեղեկություններ կան այն մասին, որ գործի են անցել դիպուկահարները: Զոհերի թվի մասին լուրերը նույնպես հակասական են. Ցուցարարները հայտնում են ավելի քան 800 զոհի մասին, մինչևդեռ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 20-ի: