14/08/2013 09:25
ԱԺ օվալաձև դահլիճում օդափոխման համակարգ է տեղադրվում
Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները:
«Չիլլեր» համակարգն արդեն տեղադրված է, ԱԺ պատգամավորներն այլևս քափ-քրտինքի մեջ կորած չեն ծլկի դահլիճից: Մինչդեռ նորոգված դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր սաունայի, օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, և պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ չխեղդվելու համար:
Այս մասին գրել է «Հրապարակը»: