15/08/2013 15:33
Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի գավաթին դեռ անորոշ է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ամեն ինչ անում է` մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ փուլը վերականգնվելու համար: Այս մասին տեղեկացրել է Արգենտինայի թենիսի հավաքականի բժիշկ Միգել Խորին:
«Դեռևս պարզ չէ, կկարողանա՞ արդյոք Նալբանդյանը լիովին վերականգնվել, սակայն արագ առողջանալու համար նա անում է ամեն ինչ»,- հայտարարել է Խորին:
Հիշեցնենք, որ Նալբանդյանը մայիսին ենթարկվել էր վիրահատության, սակայն արդեն սկսել է մարզվել:
Հավելենք, որ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինան սեպտեմբերին ուժերը կչափի Չեխիայի հետ: