15/08/2013 09:37
Քաղաքաշինության նախարարը՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցելու մասին
ՀՀ քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանը «Ժողովուրդի» հարցին՝ ինչու անդամագրվեցիք ՕԵԿ-ին պատասխանել է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վաղուց եմ ճանաչում, ընկերական հարաբերություններ ունենալով՝ կիսել եմ նրա գաղափարական մոտեցումները, սակայն, իմ աշխատանքային առանձնահատկությունից ելնելով, հարկային, մաքսային մարմիններում աշխատանք, Վերահսկիչ պալատ, ՕԵԿ-ին անդամակցել եմ 2011 թվականից»: Նախարարը նշել է, որ ինքն ամեն ամիս 500-000 դրամ է վճարում կուսակցությանը՝ որպես անդամավճար։
«Սա, իհարկե, բավականին համեստ թիվ է, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարը), ստիպված եղավ ՕԵԿ-ական տարիներին կուսակցության ողջ գրասենյակը կառուցել»,-մեկնաբանել է թերթը: