16/08/2013 15:37
Լևոն Արոնյան. «Հիանալի մրցաշար է»
Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլն այնքան էլ հաջող չի մեկնարկել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար` ի տարբերություն առաջինի: Ռուս գրոսմայստեր Իգոր Լիսիի հետ կայացած դասական շախմատի 2 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի հաշվով, և հիմա հաղթողին որոշելու համար զույգը կհանդիպի թայ-բրեքում:
Ինչպես տեղեկացնում է chess-news.ru-ն, Արոնյանն ամենևին էլ շփոթված չէ և հաճույք է ստանում Նորվեգիայում գտնվելուց:
«Մեծ հաճույք եմ ստանում: Հիանալի մրցաշար է` համալրված հոյակապ մասնակիցներով: Ինձ դուր է գալիս լինել Նորվեգիայում, քանի որ այստեղ եղանակային հիանալի պայմաններ են»,- նշել է Արոնյանը:
Այն հարցին, թե Լևոնը որ տարբերակն է նախընտրաում` դասական, արագ թե կայծակնային շախմատ, Արոնյանը պատասխանել է։
«Արդյո՞ք չափից դուրս օրիգինալ կթվամ, եթե ասեմ, որ կնախընտրեի ֆիշերյան շախմատի տարբերակը»։