19/08/2013 16:01
Հայաստան-Դանիա խաղի տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 20-ին
Օգոստոսի 20-ից կսկսվի աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այդ խաղը կայանալու է սեպտեմբերի 10-ին, «Հրազդան» մարզադաշտում:
Ավելացնենք, որ արևմտյան տրիբունայի մեկ տոմսի արժեքը 8000 դրամ է, արևելյանինը` 5000, հարավային ու հյուսիսային տրիբունաներինը` 3000, իսկ յարուսինը` 2000: