19/08/2013 18:25
Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եգիպտոսը մտադիր է ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրը:
«ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչները կստորագրեն միջազգային փաստաթուղթ, որով ճանաչվում է թուրքական բանակի կողմից իրականացված մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը»,- գրել է Եգիպտոսի նախագահը: