19/08/2013 11:44
Հնդկաստանում ուղևորտար գնացքը վրերթի է ենթարկել ուխտավորներին. Կա 20 զոհ
Հնդկաստանում ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել տաճար շտապող ուխտավորներին:
Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիս արևելյան Բիհար նահանգում՝ Դհամարա երկաթուղային կայարանի մերձակայքում, երբ մի խումբ մարդիկ դուրս են եկել մեկ այլ գնացքից և շտապել դեպի տաճար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Միջադեպի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ, բազմաթիվ ուղևորներ վնասվածք են ստացել: Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվը կավելանա, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը բժիշկները գնահատել են որպես ծայրահեղ ծանր:
Դժբախտ պատահարից հետո զայրացած ամբոխը հարձակվել է գնացքի վրա, քարեր նետել և վառել մի քանի վագոն: