20/08/2013 09:17
Ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա. Պատրաստվում են նոր քաղաքական ուժ ձևավորել
Ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ, անպայման, նոր քաղաքական ուժ կձևավորվի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա: Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով:
Օրերս «Հրապարակը» տեղեկացել է, որ նոր ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում: Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ: