20/08/2013 14:55
ՌԴ-ն Ուկրաինայի համար «ինքնասպանություն» է համարում ԵՄ-ի հետ գործարքները
Ռուսաստանն ամեն կերպ փորձում է կանխել Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքումը։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականը հայտարարել է, որ այն Ուկրաինայի համար «ինքնասպանություն» կլինի։ Այս մասին գրում է New Europe-ը։
Անցյալ շաբաթ, Ռուսաստանի սահմանապահները Ուկրաինական ապրանքների համար կիրառում էին նոր ստուգումներ, որպեսզի ստիպեն Կիևին՝ միանալ Մոսկվայի կողմից առաջարկվող առևտրային բլոկին՝ Բելառուսի և Ղազախստանի հետ միասին։
Ուկրաինան մերժել է առաջարկը և փոխարենը հույս ունի ԵՄ-ի հետ կնքել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին։
Սերգեյ Գլազևը, ով մաքսայն միության ստեղծման հարցում Պուտինի խորհրդկանն է, կիրակի ասել է, որ ուկրաինական ապրանքների՝ ՌԴ ներմուծման համար կկիրառվեն լրացուցիչ ստուգումներ և Կիևին զգուշացրել է, որ սպասի առավել խիստ գործողությունների, եթե շարունակի առաջ տանել իր եվրոպական ծրագրերը։
«Մենք պատրաստվում ենք խստացնել մաքսային ընթացակարգերը, եթե հանկարծ Ուկրաինան իրականացնի իր «ինքնասպանությունը» և ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը»,- RIA գործակալությանն ասել է Գլազևը։
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը ռուսական կողմի հետ հարցի քննարկումից հետո համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չի կարող լինել առևտրային պատերազմ։ Մոսկվան էլ իր հերթին հայտարարեց, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ Ուկրաինան Արևելյան գործընկերության անդամ է, որում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը և Մոլդովան:
Ասոցացման համաձայնագրերն այս երկրներին ԵՄ-ին անդամակցության հեռանկար չեն առաջարկում: Համաձայնագրերը Արևելյան գործընկերության երկրներին հնարավորություն են տալիս ազատականացնել շուկաները, դյուրացնել վիզային ռեժիմը՝ քաղաքական բարեփոխումների դիմաց: