21/08/2013 13:45
Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 1188 մարդ
Դամասկոսի շրջակայքում քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 1188-ի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով Al-Arabiya-ին:
Աղբյուրը նշում է, որ օգտագործվել է զարին գազ: Պաշտոնական Դամասկոսը քիմիական զենքի օգտագործման ու զոհերի մասին տեղեկությունը հերքում է:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը կառավարական ուժերին մեղադրել է քիմիական զենքի կիրառման մեջ, նշվում էր, որ քիմիական զենքի կիրառման պատճառով մահացել է 635 մարդ: